
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պահանջել է իր նախարարներից սուրբծննդյան արձակուրդներին դուրս չգալ երկրի սահմաններից։ Շրջաբերականն ուղարկվել էր նախարարներին նոյեմբերի 30-ին, հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն։
Նրա խոսքով՝ Մակրոնը նաև պահանջել է նախարարներից հեռու չգնալ Փարիզից և մշտապես կապի մեջ լինել արձակուրդների ժամանակ, հայտնում է Le Parisien-ը։ Ֆրանսիայի նախագահը ծրագրում է դիմավորել Սուրբ Ծնունդը երկրի հյուսիսային Տուկե կոմունայում։