
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարդ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տերյան փողոցում գտնվող Պոլիտեխնիկ ինստիտուտի մաքրուհին տարածքում հայտնաբերել է կասկածելի արկղ։ shamshyan.com-ի փոխանցմամբ` իրավապահները հայտնաբերել են կասկածելի արկղ, որի վրա գրված է ռեկտորի անուն-ազգանունը։
Ուսանողությունն ու դասախոսական կազմն այս պահին տարհանվել է, և շենքում Ոստիկանության կինոլոգոներն են հետախուզական աշխատանքներ կատարում։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ կասկածելի իրը հայտնաբերվել է տոնածառի տակ: