
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակի տոնածառի տակից հայտնաբերված արկղում եղել է տոնական պայթուցիկ, երկու շիշ խմիչք: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք` այսօր Պոլիտեխնիկական համալսարանի տոնածառի տակ հայտնաբերվել է կասկածելի արկղ, որի վրա գրված է համալսարանի ռեկտորի անունը: Ավելի ուշ համալսարանականներին տարհանել են շենքից: