ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կասկածելի իր, ուսանողների տարհանում. ինչ այսօր կատարվեց Պոլիտեխնիկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան, ժամը 10.15-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Ճարտարապետության և շինարարության ազգային համալասարանի բակում, եղևնու տակ, կասկածելի արկղ կա:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներից կազմված խումբը, որն անվտանգ վայր տեղափոխելով` բացել է արկղը:

Ըստ նախնական տեղեկությունների` արկղի մեջ հայտնաբերվել է 2 կոնյակի շիշ` անհայտ ծագման հեղուկով, պլաստիլին, փոքրածավալ կուտակիչ, մետաղալարեր և ճայթիչներ` նմանեցված պայթուցիկ սարքի:

Իրականում հայտնաբերվածը որևէ վտանգ չի ներկայացնում և առգրավվել է:
Դեպքի հանգամանքնրը պարզվում են: Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:

ArmLur.am-ի նկարահանող խումբը դեպքի վայրում էր, և ուսանողներից փորձեց հասկանալ` ինչ է տեղի ունեցել համալսարանում:




Լրահոս