
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով Ամանորի նախաշեմին թանկացումներ չեն գրանցվել: Մինչդեռ ArmLur.am-ի հարցախույզը քաղաքացիների շրջանում միանգամայն այլ պատկեր արձանագրեցին:
Սպառողը ամեն քայլափոխի զգում է թանկացումները շուկաներում: Դրանք, մեր զրուցակիցների խոսքով, պարզապես խելքից դուրս են:
Հարկ ենք համարում հիշեցնել, սակայն, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր հետևողական աշխատանքներ տարնել թանկացումները սանձահարելու ուղղությամբ:
Իսկ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ասել էր, թե որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են` կապված միջազգային շուկաներում դրանց թանկացումների հետ: Սերժ Սարգսյանի խոսքով` թռիչքաձև գնաճ, այդուհանդերձ, չի եղել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Հասմիկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան