Գողացել են «Խասկի» ցեղատեսակի շանը և դիմել փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Ռաֆիկ Մհերի Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով Արսեն Գագիկի Հարությունյանի հետ, իր կողմից վարվող «Վազ 21214» մակնիշի, 35 MF 691 համարանիշի ավտոմեքենայով 2017 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 15:30-ի սահմաններում գնացել են Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի թիվ 39/2բ հասցեի մոտակայք և կայանել ավտոմեքենան:

Այդ պահին Ա.Հարությունյանը մոտենալով հիշյալ տանը` արձակել է տան մուտքի դռնից շղթայով կապված, դրսում` աստիճանահարթակին գտնվող, նշված տան բնակիչ Արմինե Բադալյանին պատկանող «Խասկի» ցեղատեսակի շանը և փորձել է դնել մոտակայքում դարանակալած ավտոմեքենան, սակայն շունը փախել է: Այնուհետև, վերջինիս հետ միասին Ռ.Առաքելյանը ավտոմեքենայով հետապնդել է շանը, որի արդյունքում այն հայտնաբերվել է Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի թիվ 39/1 շենքի հետնամասում: Ա.Հարությունյանը իջնելով ավտոմեքենայից` գաղտնի կերպով շանը բռնել, դրել է ավտոմեքենան, որից հետո Ռ.Առաքելյանը շարունակելով վարել ավտոմեքենան` դիմել են փախուստի` Արմինե Բադալյանին պատճառելով զգալի չափերի` 140.000 ՀՀ դրամի գույքային վնաս:




Լրահոս