Նվերներ տալը հաճելի է: Ամանորին հատկապես դժվարանում է բոլորի գործը. ինչպես նվեր ընտրել, որ այն հաճելի լինի: Ահա մի քանի խորհուրդներ:
Տնօրեն
Տնօրենները միշտ լուրջ են թվում և ամեն ինչից դժգոհ: Որպես կանոն, այսպիսի մարդիկ վստահ են իրենց կարևորության վրա: Կարող եք նվիրել թեյի որակյալ բաժակներ, մեկ շիշ լավ ալկոհոլ: Կին ղեկավարին կարող եք նվիրել սպա-սալոն այցելության վկայական: Իսկ տղամարդ ղեկավարին կսազի այցելություն սաունա:
Մարդ, ում ոչինչ պետք չէ
Այսպիսի մարդկանց կարող եք հոբբի առաջարկել: Օրինակ յոգայի, ձիավարժության կամ կրակոցների դասեր:
Դասավանդող
Իհարկե պետք չէ մոռանալ դասախոսներին հատուկ նվերների մասին՝ կոնֆետներ, շոկոլադ: Սակայն կարող եք հետաքրքրություն նվիրել և գեղեցիկ փաթեթավորել այն:
Նոր զուգընկեր
Եթե Ձեր հարաբերությունները նոր են սկսում և չեք հասցրել նրան ուսումնասիրել, ապա ունիվերսալ նվեր ընտրեք (օծանելիք, լոգանքի գել, դրամապանակ և այլն ): Սակայն պետք է ուշադրություն դարձնել փաթեթավորմանն ու այն ավելի գեղեցիկ դարձնել:
Մշտական զուգընկեր
Փորձեք ինչ-որ բան սեփական ձեռքերով պատրաստել: Պատկերացրեք, թե ինչպես կուրախանա Ձեր ընկերը, եթե տեսնի, որ իր համար սովորել եք ինչժ-որ բան պատրաստել: