«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայոց բազմաչարչար պատգամավորները նույնքան բազմաչարչար քվեարկություններից հետո «թռած» են` բառի ամենալայն իմաստով. այս տարի հայոց երեսփոխանները կրկին նախընտրել են դեպի Եվրոպա (հիմնականում` դեպի Պրահա, քանի որ ուղիղ չվերթ կա) եւ դեպի Դուբայ ուղղությունները: Կան նաեւ էկզոտիկ երկրներ` Շրի Լանկա, Թաիլանդ մեկնողներ: Դեպի Իսրայել ուղղությունն ազգընտիրների համար սկզբում ցանկալի է համարվել, սակայն Երուսաղեմի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները «կանխել» են այդ ցանկությունը։
Հիշեցնենք, որ դեպի Թելավիվ նույնպես ուղիղ չվերթ կա, եւ Հայաստանից դեպի Երուսաղեմ` Սուրբ ծննդյան արարողություններին մասնակցելու են մեկնում բազմաթիվ հայաստանցիներ: «Իսրայելը, ճիշտ է, աշխարհի ամենաթանկ երկրներից մեկն է, սակայն մերոնք նախ ոչինչ չեն խնայում Սուրբ ծննդյան արարողություններին մասնակցելու համար, եւ հետո` Հայաստանից Երուսաղեմ եկածներին մենք օգնում ենք հարգրվանել Բեթղեհեմում, ուր գները երկու-երեք անգամ ցածր են»,- ասաց իսրայելական հայ համայնքից մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում