
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններից հետո լարված իրավիճակը հանդարտվելու փոխարեն ավելի է սրվում: Ինչպես հայտնի է՝ համայնքապետի թեկնածուներից ՀՀԿ աջակցությունը վայելող Տիգրան Խուդոյանը պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի քանի օր առաջ Խուդոյանի կողմնակիցները՝ Ավետիք Սմբատյանի գլխավորությամբ, գնացել են մարզեպտ Սարգսյանի մոտ, պահանջել, որ նախկին գյուղապետ Մամիկոն Սմբատյանը չդառնա Եղեգիսի համայնքապետի տեղակալ:
Մարզպետը հստակ պատասխան չի տվել` ասելով, թե դա իր լիազորություններից դուրս է: Եւ Ավետիք Սմբատյանն ու նրա կողմնակիցները հանդիպումից անմիջապես հետո եկել են գյուղամեջ, կոտրել են գյուղապետարանի աստիճանները: Նախկին եւ ներկա համայնքապետերի թիմակիցների միջեւ բախումն ու ծեծը շարունակվել է անգամ ոստիկանների ներկայությամբ, ավելին` վեճին միջամտած ոստիկանները եւս վնասվածքներ են ստացել»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում