«Ապարան բժշկական կենտրոն» ՓԲԸ –ի շտապօգնության բժիշկ Արմինե Ռամազյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արմինե Ռամազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Ապարան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում որպես շտապօգնության բժիշկ, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, իր մասնագիտական պարտականությունները պաշաճ չի իրականացրել։
2017թ մարտի 13-ին Ապարան քաղաքի բնակիչ Ներսիկ Ղազարյանը շտապօգնություն է է կանչել, սակայն դատելով ստեղծված իրավիճակից շտապօգնության բժիշկները գնացել են քաղաքացու տուն, սակայն անբարեխիղճ են կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, ինչի հետևանքով Ներսիկ Ղազարյանը գիտակցության չգալով բժշկական կենտրոնում մահացել է: Եվ ահա այս ամենի արդյունքում Արմինե Ռամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 –րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը
որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում) պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
«Ապարան բժշկական կենտրոն» ՓԲԸ –ի շտապօգնության բժիշ Արմինե Ռամազյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: Նկատենք, որ նմանօրինակ շատ դեպքերում էլ մահացածի հարազատները չեն սպասում օրենքի ուժին եւ սեփական ձեռքերով են ինքնադատաստան տեսնում: