ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Երևանում. «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են Lexus-ը, Toyota-ն ու Lada-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժ»-ի մոտ, բախվել են Lexus մակնիշի 10 GS 909 համարանիշի, Toyota մակնիշի 9987 AD տրանզիտ համարանիշի և LADA 110 մակնիշի 60 DL 077 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:




Լրահոս