
Դեկտեմբերի 25-ի ուշ երեկոյան Ադրբեջանում ձերբակալել են պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևին, գրում է radioazadlyg.org-ը:
Գազիևը տնից դուրս է եկել 17:20-ին` Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայության երեկոյան թողարկմանը մասնակցելու համար և ձերբակալվել է ճանապարհին: Ձերբակալվելու մասին նախկին նախարարի հարազատներին հայտնել են հեռախոսով` ներկայանալով որպես ՆԳՆ աշխատակիցներ, ասել է Գազիևի եղբայրը` Ռահիբ Գազիևը:
Գազիևի հարազատներին նրա տեղը չեն հայտնել: Հայտնի չէ նաև, թե նա ինչի մեջ է կասկածվում կամ մեղադրվում:
2 օր առաջ նախկին նախարարը Ադրբեջանի նախագահին ուղղված բաց նամակ էր հրապարակել, որում կտրուկ քննադատում էր նրա քաղաքականությունը: