Ֆինանսների գծով կառավարիչը կինս է, նա էլ շատ է բողոքում գնաճից. Դավիթ Տոնոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին

-Որպես ՀՀ Կառավարության անդամ, դուք ինչ դեղատոմս եք առաջարկում համատարած այս թանկացումների համար. տարեկան բյուջեն արդեն հաստատված է, սակայն աշխատավարձի ու թոշակի բարձրացում չկա: Փոխարենը գնաճը ահռելի տեմպերով զարգանում է:

-Կառավարությունն ամեն ինչ անում է տնտեսապես չհիմնավորված, սպեկուլյատիվ գնաճը հնարավորինս զսպելու համար: Իմ դեղատոմսը՝ որպես արտակարգ իրավիճակների նախարարի, աղետակայուն երկրի ձևավորումն է, քանի որ կայուն տնտեսական աճ կարող է ապահովել միայն աղետների ռիսկերը կառավարող երկիրը: Ասեմ, որ իմ դեղատոմսը չի տարբերվում հանրապետության նախագահի և կառավարության որդեգրած քաղաքականությունից:

– Թանկացումների այս ֆոնին, Դուք ամանորյա տոների համար որքա՞ն գումար եք նախատեսել եւ ինչպես եք անցկացնելու Ամանորը:

-Անկեղծ ասած այդ հարցում ֆինանսների գծով կառավարիչը կինս է, նա էլ վերջերս շատ է բողոքում գնաճից (ժպտում է):

– Երբեք ուշ չէ երազելու համար. Ձմեռ պապիկից ինչ ակնկալիքներ ունեք:

– Թող դա մնա իմ և Ձմեռ պապիկի միջև, բայց տեղավորվի բարձիս տակ: (ծիծաղում է):




Լրահոս