Հայաստանում վերջին ամիսների շարունակական գնաճը չի շրջանցել նաեւ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը: Ըստ ԱՎԾ-ի, հունվար-նոյեմբեր ամիսներին ալկոհոլն ու ծխախոտը թանկացել է 3,1 տոկոսով: Ընդ որում, այս թանկացումները եղել են շարունակական. եթե սեպտեմբերին այդ ապրանքատեսակների գնաճը կազմել է 2,9 տոկոս, ապա հոկտեմբերին այն կազմել է 3 տոկոս, եւ ահա` նոյեմբերին դարձել է 3,1 տոկոս:
Ամենաշատը թանկացել է գինին` 4 տոկոս, իսկ օղին` 1,8 տոկոս: Ինչ վերաբերում է ծխախոտին, ապա այն թանկացել է 6,9 տոկոսով:
Ամանորի նախաշեմին նման պատկերը, համաձայնվեք, բավական տխուր է: Իսկ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե գնաճը ՀՀ-ում կառավարելի է: