
«Աջ ղեկ» նախաձեռնության անդամներն այսօր հանդիպել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետ Կարեն Գասպարյանին: ArmLur.am-ի հետ զրույցում «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը ներկայացրեց, թե ինչ հարցեր են քննարկվել:
«Նախ մենք խնդրել ենք, որ աջ ղեկով մեքենաների սամանափակումը դեպի Հայաստան երկարաձգվի մինչև 2020 թվականը, որ կրճատվեն ձախ ղեկով մեքենաների մաքսային վճարները: Մեր պահանջներից է նաև, որ կարողանանք տնօրինել մեր գույքը, այսինքն կարողանանք իրացնել»:
Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամները դեկտեմբերի 22-ին բողոքի ակցիա էին կազմակերպել նախարարության դիմաց, սակայն նախարարի հետ հանդիպումից հետո դադարեցրել էին բողոքի ակցիան: Այժմ նրանք սպասում են նախարարության պատասխանին, որը, ըստ պայմանավորվածության, վաղը պետք է հրապարակվի: