Դեկտեմբերի 28-ին կայանալու է Հայաստանի ժուռնալիստների միության համագումարը, որն ընտրելու է միության վարչության նոր կազմ և ղեկավար։ Հայաստանի լրագրողական հանրության համար այն կարևոր իրադարձություն է, առավել ևս, որ վերջին երեք տասնամյակներում առաջին անգամ, կարծես, անցնելու է բաց, մրցակցային պայմաններում:
Ժուռնալիստների միությունը կարող է չափազանց կարևոր դերակատարում ունենալ լրագրության ոլորտում տեղի ունեցող գործընթացներում և մարտահրավերներում։ Ինչպես բոլոր ոլորտներում, Զանգվածային լրատվության միջոցների բնագավառում էլ կան կուտակվածտասնյակ խնդիրներ՝ խոսքի ազատության, օրենսդրական դաշտի բարելավում, IT հեղափոխության ազդեցություն, լրագրողական էթիկայի հետ կապված խնդիրներ, տպագիր և էլեկտրոնային մամուլին ուղղված մարտահրավերներ, լրագրողների հանդեպ ճնշումներ,և այլն:
Ժուռնալիստների միությունն այլ լրագրողական կազմակերպությունների հետ պետք է լինի այն հարթակը, որտեղ պետք է լուծվեն խնդիրներ, և առաջին հերթին՝ պետք է պաշտպանվեն լրագրողների իրավունքները և շահերը։
Մենք մեր ամբողջ գիտակից կյանքը նվիրել ենք լրագրությանը, սակայն Հայաստանի ժուռնալիստների միության անդամ չենք։
Մեր գործընկեր «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը, ինչպես հայտնի է արդեն, առաջադրվելու է՝ որպես Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի թեկնածու։ Ինչպես բոլոր ոլորտներում՝ լրագրության ոլորտում ևս պարզապես անհրաժեշտություն է սերնդափոխությունը։
Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր աջակցությունն ենք հայտնում պրոֆեսիոնալ լրագրող Սաթիկ Սեյրանյանի թեկնածությանը՝ համոզված լինելով, որ նրա ղեկավարությամբ միությունը կարող է իր լրջագույն մասնակցությունն ունենալ ոլորտի խնդիրների բարձրաձայնմանը և լուծմանը։
- Արամ Աբրահամյան-«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր
- Տիգրան Հակոբյան- Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, հրապարակախոս
- Հարություն Հարությունյան-Հանրային հեռուստաընկերության լրատվական քաղաքական հաղորդումների տնօրեն
- Աննա Իսրայելյան- Առցանց «Առավոտի» խմբագիր
- Մեսրոպ Մովսեսյան- Ա1+ հեռուստաընկերության նախագահ
- Արամ Անանյան- «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն
- Դմիտրի Պիսարենկո- «Sputnik-Արմենիա» լրատվական գործակալության և ռադիոյի ղեկավար
- Արտակ Ալեքսանյան- «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական դեպարտամենտի ղեկավար
- Պետրոս Ղազարյան- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող
- Գնել Նալբանդյան- «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական դեպարտամենտի գլխավոր խմբագիր և «NewMag» ամսագրի գլխավոր խմբագիր
- Գեղամ Մանուկյան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն
- Գառնիկ Գևորգյան-«168 Ժամ» թերթի փոխխմբագիր, 168.am կայքի գլխավոր խմբագիր
- Արման Բաբաջանյան-1in.amկայքի, «Ժամանակ-Երևան» թերթի գլխավոր խմբագիր
- Բաբկեն Թունյան- «168 Ժամ» թերթի և 168.am կայքիտնտեսական մեկնաբան, b4b.am կայքի հիմնադիր, խմբագիր
- Հայկ Գևորգյան- «Հայկական Ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան
- Գագիկ Մկրտչյան- «Հայոց Աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող
- Արմենիկա Կիվիրյան- am-ի գլխավոր խմբագիր
- Թագուհի Թովմասյան – «Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիր
- Արամ Անտինյան- Tert.am-ի ղեկավար
- Դավիթ Ալավերդյան- «ՄեդիաՄաքս» մեդիաընկերության գլխավոր խմբագիր
- Արտակ Հերիքյան- Հանրային հեռուստատեսության «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսեր
- Հովհաննես Կոսյան-am-ի գլխավոր խմբագիր
- Կարինե Քալանթարյան- Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի լրագրության դասախոս
- Սամվել Մարտիրոսյան-մեդիափորձագետ
- Սպարտակ Սեյրանյան
- Վասակ Դարբինյան
- Արթուր Ազարյան- «Ճամփորդ» թերթի խմբագիր, լրագրող, հրապարակախոս
- Ագնեսա Խամոյան- Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի հեղինակ, Yerkir.am կայքի խմբագիր
- Շողեր Մաթևոսյան-«Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր
- Սամվել Սարգսյան- «Հայաստանի Հանրապետություն» թերթի պատասխանատու քարտուղար, վաստակավոր լրագրող
- Կարեն Զախարյան- «Դե-ֆակտո» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
- Արթուր Խեմչյան-am լրատվական վերլուծական գործակալության հայկական բաժնի խմբագիր
- Արա Գալոյան- «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան
- Հակոբ Բադալյան- Lragir.am-ի քաղաքական մեկնաբան
- Ռուզան Խաչատրյան-լրագրող
- Արտակ Եղիազարյան-NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության համակարգող
- Կոնստանտին Տեր-Նակալյան- Blognews.am կայքի գլխավոր խմբագիր
- Լևոն Սարդարյան- քաղաքական մեկնաբան
- Գևորգ Ավչյան- տնտեսական լրագրող
- Աննա Բաղդասարյան- Տնտեսական լրագրողների ակումբի գործադիր տնօրեն
- Ռուբեն Մեհրաբյան- Առցանց «Առավոտի» ռուսական բաժնի խմբագիր