
Ադրբեջանական պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը, ով ձերբակալվել էր դեկտեմբերի 25-ին դատարանի որոշմամբ, վերցվել է 10-օրյա վարչական կալանքի:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ղազիևի ձերբակալության պատճառը եղել է օրեր առաջ Kanal-13 ինտերնետային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա հոր` Հեյդար Ալիևի վերաբերյալ հնչեցրած քննադատությունը: