ԱԺ աշխատակիցները սրտատրոփ սպասում են. այսօր ԱԺ-ում տեղի կունենա խորհրդի արտահերթ նիստ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու խորհրդի արտահերթ նիստ, որը քննարկելու է կարեւոր հարցեր, այդ թվում` ԱԺ աշխատակազմի կառուցվածքին ու կանոնադրությանն առնչվող, ինչին ԱԺ աշխատակիցները սրտատրոփ սպասում են: Ըստ այդմ` կլուծարվեն գործերի կառավարչությունը, այլ վարչություններ, այդ թվում՝ լրատվականը, կստեղծվի մի մեծ վարչություն` փորձագիտական եւ վերլուծական, որի մեջ կմտնեն բոլոր լուծարվածները:

Կլինեն անվան փոփոխություններ, ասենք` հանրային կապերի վարչությունը կկոչվի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն, իսկ տեղեկատվության բաժինը եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժինը` հանրության հետ կապերի բաժին եւ լրատվության բաժին: Վերակազմավորման մեջ է նաեւ ֆինանսական սեկտորը: Քանդում-հավաքում եք, որ ի՞նչ անեք՝ հարցրինք մեր աղբյուրին: «Որ ավելի արդյունավետ աշխատենք»: Ի դեպ, այժմ ատեստացիա է ընթանում, որը կավարտվի հունվարին»:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս