Քաղաքապետարանի դժոխային 7 ամիսները. ավագանու այս տարվա վերջին նիստը` կրկին լարված մթնոլորտում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ Երեւանի քաղաքապետարանի ավագանու այս տարվա վերջին նիստն էր։ Օրակարգում 30 հարց կար, որոնցից մեկը՝ Երեւան քաղաքի 5-ամյա զարգացման ծրագիրը եւ 2018 թ․ բյուջեն։ Նիստը, ինչպես վերջին 7 ամսում, անցավ լարված մթնոլորտում, գլխավոր «դերում» կրկին ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության 2 անդամն էին՝ Մարինա Խաչատրյանը եւ Սոնա Աղեկյանը, իսկ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «ռեժիսորի» կարգավիճակում էր։

Քաղաքապետարան ոտք դնելուց հետո այս խմբակցությունը մի խնդիր է իրականացնում՝ դժոխքի վերածել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը եւ նյարդային վիճակում պահել ավագանու ՀՀԿ-ական անդամներին, սակայն ժամանակ առ ժամանակ «Ելք»-ի նյարդերն էլ են տեղի տալիս։ Սոնա Աղեկյանի եւ Մարինա Խաչատրյանի սուր ելույթներին, որպես կանոն, արձագանքում է ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, իսկ Զարուհի Փոստանջյանը կողքից «փիս-փիս» խոսքեր է հուշում իր «կանանց»։ ՀՀԿ խմբակցությունը համերաշխ կողմ է քվեարկում քաղաքապետի առաջարկներին, «Ելքը» տեղ-տեղ ընդդիմանում է, տեղ-տեղ՝ համաձայնում։ Այս տարի հատկապես բուռն քննարկումների տեղիք տվեց փողոցների անվանափոխության «Ելքի» առաջարկը, որը մասամբ ընդունվեց, մասամբ՝ մերժվեց»:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս