Տիգրան Մուկուչյանը` ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու լուրերի մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մասին լուրերին, ասել է. «Եթե իրականում առկա են փաստեր, պետք է այդ մասին պատշաճ դիմեն իրավապահներին»: Իսկ դիտարկմանը, թե ընտրակաշառքի մասին լուրն ապացուցելը դժվար է, որովհետեւ այստեղ երկուստեք են շահագրգռված, եւ այդ գումարը վերցնողը չի դժգոհի, չի հայտնի կատարվածի մասին իրավապահներին, ԿԸՀ նախագահը հակադարձել է. «Ես Ձեզ հակառակ հարցը տամ` երկուստեք շահագրգռվածության դեպքում որտեղի՞ց են լինում նման հայտարարություններ, բարձրաձայնումներ»: Ըստ նրա` ընտրական գործընթացում այս կամ այն երեւույթի մասին հայտարարությունները հաճախ հիմնված են լինում «անհասկանալի, չբացահայտված, չբարձրաձայնվող աղբյուրների վրա»:

Մուկուչյանը նաեւ նշել է. «ԿԸՀ-ն առանձին հայտարարությունների հետ կապված դիրքորոշում դրսեւորեց, որոշ դեպքերում նախազգուշացումներ կիրառեց, բայց անհասկանալի էր, որ այդ դեպքերում նույն քաղաքացիների կողմից թիրախավորվում էին հենց ԿԸՀ գործողությունները, այնինչ` պետք է լիներ հակառակը»»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս