Արտեմ Ասատրյանի ղեկավարած նախարարությունը լցրել է քաղաքացիների համբերության բաժակը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պարզապես լցրել է քաղաքացիների համբերության բաժակը` ստիպելով մարդկանց անգամ անհարգալից պահվածք դրսեւորել այդ կառույցի աշխատակիցների նկատմամբ:

Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախորդ տարվա մայիսին քաղաքացի Սամվել Նահապետյանը գնացել է կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ տեղակայված է նախարարությունը: Չբավարարվելով նախարարության քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Մարինա Ումրշատյանի տված պատասխանով` Նահապետյանը վիճաբանել է, այնուհետեւ պատռել ձեռքում եղած թղթերն ու նետել նրա երեսին:

Դրանից հետո քրեական գործ է հարուցվել Նահապետյանի նկատմամբ խուլիգանության համար, ավելին` նրան վերագրվում է հետեւյալը. «Շարունակել է շուրջ 1.5 ժամ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ տալ ներկաներին»: Միայն թե, նկատենք, քաղաքացուն առաջադրված մեղադրանքն առավել քան ուռճացված է, քանի որ դժվար է պատկերացնել մոտ 1.5 ժամ շարունակ հայհոյելը, եւ եթե անգամ այդպես էր, ինչո՞ւ ոստիկանությունը նրան դուրս չի հրավիրել»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս