
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ում ստուգումներից հետո իշխանկարապետյանական թիմում լուրջ խժդժություններ են սկսվել: Մեր ունեցած տեղեկություններով՝ աշխատակազմի ղեկավար Արմեն Միրզոյանը դժգոհել է, որ այլևս չի պատրաստվում աչք փակել Իշխան Կարապետյանի և Եղիշե Մարգարյանի ապօրինությունների վրա, ինչը դարձել է լուրջ կոնֆլիկտի առարկա։
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին հայաստանյան երկու կազմակերպություն արտերկրից մարգարին է ներկրել ու կարագի անվան տակ 14 տոննա վաճառել պաշտպանության նախարարությանը: ԱԱԾ-ն ուսումնասիրություններ է անցկացրել և պարզել, որ այդ կազմակերպությունը ՊՆ-ին խաբելու միջոցով միլիոնավոր դոլարներ է գրպանել: Գործով անցնում են ՍԱՊԾ մի շարք աշխատակիցներ:»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» այսօրվա համարում