114 հազար դրամի մալուխի գողություն «Հարավկովկասյան երկաթուղուց»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հափշտակությունների դեպքերը շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թորոս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ որոշել է 2017թ. նոյեմբերի 4-ին` ժ.20-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տարածքում կայանված էլեկտրաքաշից մետաղյա ջարդոններ գաղտնի հափշտակել:

Նա իր հետ վերցրել է մալուխները քանդելու, կտրելու գործիքներ եւ մտել ընկերության տարածք:

Բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվել: Հաջորդ օրը նա ինքնությունը չպարզված մեկ այլ մարդու հետ կրկին մուտք է գործել նույն ընկերության տարածք, շարունակել քանդել եւ կտրել մալուխները:

Այսպիսով` 144 հազ դրամ արժողությամբ մալուխները նրանք տեղավորել էին տոպրակների մեջ ու փորձել տանել: Բայց ծրագիրն ավարտին չեն հասցրել, քանի որ ընկերության անվտանգության աշխատակիցներ Հ. Ասատրյանը, Ե.Նազարեթյանը եւ Գ. Կոճիբրոյանը բռնել են նրանց:

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ 144 հազ դրամի մալուխ գողացած Թորոս Վարդանյանը կալանավորված է:




Լրահոս