ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շանտղության մեխանիկան. հերթական հայտարարությունը շոուի ժանրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման սկզբնական շրջանում ջանում էր հնարավորինս ինքնատիպ երեւալ եւ խոսելով առկա խնդիրների մասին` իրավիճակը նկարագրելու համար դիմում էր ժողովրդական բանահյուսությանը: Այդ շարքից էր սննդամթերքի անվտանգության մասին նրա հայտարարությունը, որը բավական լայն արձագանք ստացավ: «Ուղղակի դա շանտղություն է, որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետեւում` մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»,- նախորդ տարվա նոյեմբերին հայտարարել էր Կարապետյանը:

Եւ ահա ժամանակը ցույց տվեց, որ այս հայտարարությունները եւս շոուի ժանրից էին: Ավելի քան մեկ տարի անց «շանտղությունը» ոչ միայն շարունակվում է, այլեւ ավելի ու ավելի սոսկալի բնույթ կրում:

Օրեր առաջ բացահայտվեց, որ հայկական շուկայում տավարի մսի անվան տակ վաճառվում էր ձիու եւ ավանակի միս: Հիմա էլ «շանտղություն» է թռչնամսի շուկայում. այստեղ էլ բացահայտվել է հակաբիոտիկների, սալմոնելա խմբի մանրէների անթույլատրելի քանակ: Թե ի՞նչ վիճակ է դեռեւս չհետազոտված ապրանքատեսակների առումով, մնում է միայն ենթադրել. դեռեւս լուրջ փորձաքննություն չի իրականացվել մսամթերքի, ձկնամթերքի, երշիկեղենի շուկայում:

Մինչ այդ, փաստենք, որ ՀՀ քաղաքացիներն այսօր պաշտպանված չեն անորակ, անգամ՝ վտանգավոր սննդամթերքից` անկախ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի` իրականությունից կտրված հայտարարություններից ու ներկայացրած վիճակագրությունից:




Լրահոս