Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենան գտավ իր գնորդին. որքանով վաճառվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան` «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ը գտավ իր գնորդին:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս հայտնել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը նշված ավտոմեքենան մի քանի անգամ հանել է վաճառքի: Նշենք, որ ավտոմեքենայի նախորդ աճուրդը դեկտեմբերի 12-ին չի կայացել գնորդ չունենալու պատճառով:

Առաջին նախագահին սպասարկած «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ի հերթական աճուրդը կայացել է այսօր:

Տեղեկացնենք, որ ավտոմեքենան այս տարվա ընթացքում առաջին անգամ աճուրդի հանվել է հուլիսի 11-ին` 17 մլն դրամ մեկնարկային գնով: Իսկ այսօր մեկնարկային գինը կազմել է 5 մլն 570 հազար 560 դրամ: Հետաքրքիր է, թե ինչու պետությունն այդ ավտոմեքենան չպահեց իրեն` հետագայում այն որպես թանգարանային նմուշ օգտագործելու համար:




Լրահոս