
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 27-ին, ժամը 13:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 54 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի բազմոցին հայտնաբերվել է՝ 1961 թ. ծնված Ա. Հ.-ի դին: