Դեկտեմբերի 25-ին ամբողջ աշխարհի կաթոլիկները նշում են Սուրբ Ծնունդը: Բրիտանացի թագավորական ընտանիքն այն նշում է դարերով եկած ավանդույթների համաձայն: Այն, ինչ կատարվում է թագավորական դղյակի դռներից այն կողմ, հայտնի է դարձել միայն վերջերս, երբ նախկին աշխատակիցը մանրամասնել է նրանց ընտանեկան ավանդույթները:
Պատրաստեք բացիկներ ամռանը
Ելիզավետա թագուհին սկսում է Սուրբ Ծննդին պատրաստվել դեռ ամռանը՝ արձակուրդների ժամանակ: Պատկերացրեք, որ նա մոտ 800 բացիկ է պատրաստում ինչպես իր մտերիմների, այնպես էլ տարբեր երկրների ղեկավարների համար:
Սադրինգեմ առանձնատունը
Հենց այստեղ է թագավորական ընտանիքն ամեն տարի անցկացնում այս տոնը: Թագուհին ամուսնու հետ այստեղ բոլորից վաղ է գալիս, որպեսզի անձամբ համոզվի, որ Սուրբ Ծննդին պատրաստվելու գործընթացը հաջող է ընթանում:
Ավանդական ֆուտբոլ
Սուրբ Ծննդի մոտակայքում այս առանձնատուն են ժամանակում թագավորական ընտանիքի մյուս անդամները ևս: Ուիլյամ և Գարին այստեղ ֆուտբոլային հանդիպում են պատրաստում, որին մասնակցում են նույնիսկ սպասարկող անձնակազմի անդամները:
Ուր առանց թեյախմության
Մինչ մեծահասակները հավաքվում են թեյախմության, երեխաները տոնածառ են զարդարում:
Տարօրինակ նվերներ
Թագուհու ելույթից հետո ներկաները փոխանակվում են նվերներով: Թագուհին կտրականապես դեմ է թանկարժեք նվերների, այդ պատճառով ընտրվում է փոքր բան, որը սակայն իր մեջ հումոր է պարունակում:
Քեյթ Միդլթոնը նվիրում է փոքրիկ նվերներ, որոնք սակայն բոլորին դուր են գալիս:
Բոլորը գիտեն, որ թագուհին շատ մեծ հումորի զգացում ունի:
Տոնական մենյու
Թագավորական ընտանիքի սեղանի անբաժանելի մասն են դառնում հնդկահավը, տապակած կարտոֆիլը կամ պյուրեն, բանջարեղենը, պուդինգը:
Սուրբծննդյան ավանդույթներ
Արդեն ժամը 9-ին մոտակա եկեղեցիները սկսում են փակ պատարագ՝ միայն թագավորական ընտանիքի անդամների համար: Դրանից հետո նրանք ուղևորվում են տոնական ընթրիքի, իսկ հետո ամանորյա ֆիլմեր են դիտում:
Ահա և տոնի ավարտը
Դեկտեմբերի 26-ին թագավորական ընտանիքի անդամները մեկնում են, որպեսզի շնորհավորեն այլ մարդկանց:
Այս տոների դեպքում ամենից շատ զարմացնում է այն, թե ինչպես են թագավորական ընտանիքի անդամները մանրակրկիտ պահում իրենց ավանդույթները: