Դատապարտյալի կինն ահազանգում է. ամուսնուն անհիմն մեղադրանք են առաջադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն էր զանգահարել Վարդենիսի բնակիչ Գորոյան Նաթելան: Նա «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Դավիթ Խաչատրյանի կինն է: Դավիթ Խաչատրյանը ազատազրկվել է 2009 թվականին: Պատժի ժամկետը լրացել է այս տարվա հոկտեմբերի 22-ին: Սական նրան հոկտեմբերի 19-ին ցուցմունք են ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի կողմից, քանի որ առաջադրվել է նոր մեղադրանք, ըստ որի, Դավիթ Խաչատրյանը մարմնական վնասվածք է հասցրել, նույն բանտախցում իր պտիժը կրող, դատապարտյալ Գևորգ Արսենյանին:

Դավիթ Խաչատրյանը և Գևորգ Արսենյանը եղել են լարված հարաբերությունների մեջ: Հաճախ կոնֆլիկտներ են ունեցել: 2017 թ.-ի հունիսի 25-ին Գ. Արսենյանը արթնացել է քնից, կոտրել է ապակյա բաժակը և սկսել է հարվածել Դ. Խաչատրյանի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Նրանց առաձնացրել են: Մեկ ամիս անց Գ. Արսենյանը ցուցմունք է ներկայացրել, որ Դ. Խաչատրյանը իրեն հասցրել է մարմնական վնասվածք՝ կոտրելով կողոսկրը:

Դավիթ Խաչատրյանի կնոջ տեղեկացմամբ այդ ժամանակ իր ամուսինը գտնվել է բուժկետում, քանի որ ինքն էլ ուներ մարմնական վնասվածք և ֆիզիկապես անկարող էր բռնություն կիրառել Գ. Արսենյանի նկատմամբ: Դատարանում ոչ մի ապացույց չի ներկայացվել դեպքի մասին, բացի տուժող Գ. Արսենյանի խոսքերից: Ըստ Դավիթ Խաչատրյանի կնոջ` Գ. Արսենյանին ստիպել են, որ նման մեղադրանք ներկայացնի: Դրա ապացույցն է այն, որ Գ. Արսենյանը քննության ժամանակ տարբեր ցուցմունքներ է տվել դեպի վերբերյալ:
Դավիթ Խաչատրյանի ընտանիքը բազմաթիվ դիմում-նամակներ է ներկայացրել գլխավոր դատախազությանը և Սերժ Սարգսյանին` Դավիթ Խաչատրյանի գործը վերանայելու և արդար որոշում կայացնելու նպատակով:
Դավիթ Խաչատրյանի 15 օր հացադուլ է հայտարարել, անարդարության դեմ նման կերպ պայքարելով:

Դեպքի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ArmLur.am-ը փորձեց ճշտել ՀՀ Հատուկ քննչական ծառյությունից: Մեզ տեղեկացրեցին, որ Դավիթ Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել 112-րդ հոդվածի 1-ին մասով, որն է առողջությանը ծանր վնասվածք հասնելը: Գործը գտնվում է նախաքննության փուլում: Գաղտնիությունը ապահովելու նպատակով այլ մանրամասներ չհաղորդեցին:




Լրահոս