Շունը այծեղջյուրին կսովորեցնի առաջ տանել սեփական շահերը. աստղագուշակ Լևոն Տեր-Պետրոսյանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր աքաղաղին եւ կրակի տարերքին 2018թ. կփոխարինի դեղին հողե շունը: Դա ոչ միայն շրջադարձային կփոխի առանձին մարդկանց կյանքը, այլ նաեւ, ընդհանուր առմամբ, ներհայաստանյան քաղաքական իրավիճակը:

Շունը պարզ արարած չէ: Նրա հավատարմության մեջ վտանգ է թաքնված եւ հաջողություն կբերի միայն նրանց, ովքեր ներդաշնակություն եւ խաղաղություն են սիրում, ովքեր արժանի են հարգանքի եւ վստահության, ովքեր օգնում են մյուսներին:
2018թ. տիրակալը տանել չի կարողանա նրանց, ովքեր խաբում եւ ստում են: Այդպիսի հատկություններ ունեցողներին հեշտ չի լինի 2018-ին: Շունն առանձնանում է պատասխանատվությամբ եւ հետեւողականությամբ: Նա չի սիրում դավաճաններին:

Եւ այս առումով հետաքրքիր է, թե հայրենի պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին ինչ ապագա է սպասվում եկող տարում:

Ավանդույթը չխախտելով` «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի քաղաքական եւ պաշտոնական էլիտայի մի քանի ներկայացուցիչների ապագան՝ ըստ հորոսկոպի նշանների:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան

2017 թ. աքլորի տարվա առաջին կեսը աքաղաղի համաստեղության տակ ծնված առաջին նախագահի համար ակտիվության տարի էր: Սակայն օդի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ կյանքը ստիպեց նրան կրկին փակվել սեւ դղյակում՝ մինչեւ հերթական ազգովի խնդրանքը: 2017-ին կպահպանվեն տնային հանդիպումները ընտրովի մարդկանց հետ, որոնք կշարունակեն գովերգել Ձեր ինտելեկտուալ հնարավորություններն ու հիանալ նույնիսկ Ձեր ծխելու կյանքի համար վտանգավոր արվեստով:

Հավատարիմ շան տարին կստիպի Ձեզ հավատաիմ մնալ ինքնամփոփ Ձեր կերպարին, ստեղծագործել՝ հատուկ լամպերի ներքո եւ բավականություն ստանալ արարածով: Շունը այծեղջյուրին կսովորեցնի առաջ տանել սեփական շահերը։ Ընդհանուր առմամբ այս տարին հաջողակ կլինի՝ ավելացնելով արդյունավետ արարքները։ Փորձեք վեճի չբռնվել երկրորդական հարցերի վերաբերյալ, առանց այդ էլ Ձեզ հետ մտովի կամ հրապարակավ վիճողները շատ են: Տարին բարենպաստ կլինի հատկապես այգեգործության բնագավառում:

Շարունակելի…

Քաղաքական ու պաշտոնական գործիչների ապագան «գուշակեց»
Թագուհի Թովմասյանը




Լրահոս