Վիճաբանություն և դանակահարություն Հայանիստում. կասկածյալը բերման է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 25-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ անոթային գծի վերին երրորդի շրջանի և էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած թափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1986 թ. ծնված Արթուր Ֆ.-ն և «ձախ նախաբազկի վերին երրորդի կտրած վերք ձախ ուսագոտու շրջանի և գոտկային շրջանի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ` 1982 թ. ծնված Միխայիլ Ֆ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, Արթուր և Միխայիլ Ֆ.-երին իրենց տան դիմաց, վիճաբանության ժամանակ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել 1981 թ. ծնված Ռուսլան Հ.-ն` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 26-ին, ժամը 13.45-ին, Ռուսլան Հ.-ն Հայանիստ գյուղից բերման է ենթարկվել:
Ռուսլան Հ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:




Լրահոս