Ջերմաստիճանի բարձրացումը կարող է նաեւ կարիերայում բարձրացնել կորուստների ռիսկը. աստղագուշակ Աղվան Հովսեփյանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր աքաղաղին եւ կրակի տարերքին 2018թ. կփոխարինի դեղին հողե շունը: Դա ոչ միայն շրջադարձային կփոխի առանձին մարդկանց կյանքը, այլ նաեւ, ընդհանուր առմամբ, ներհայաստանյան քաղաքական իրավիճակը: Շունը պարզ արարած չէ: Նրա հավատարմության մեջ վտանգ է թաքնված եւ հաջողություն կբերի միայն նրանց, ովքեր ներդաշնակություն եւ խաղաղություն են սիրում, ովքեր արժանի են հարգանքի եւ վստահության, ովքեր օգնում են մյուսներին:

2018թ. տիրակալը տանել չի կարողանա նրանց, ովքեր խաբում եւ ստում են: Այդպիսի հատկություններ ունեցողներին հեշտ չի լինի 2018-ին: Շունն առանձնանում է պատասխանատվությամբ եւ հետեւողականությամբ: Նա չի սիրում դավաճաններին: Եւ այս առումով հետաքրքիր է, թե հայրենի պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին ինչ ապագա է սպասվում եկող տարում:

Ավանդույթը չխախտելով` «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի քաղաքական եւ պաշտոնական էլիտայի մի քանի ներկայացուցիչների ապագան՝ ըստ հորոսկոպի նշանների:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյան

Անհանգիստ աքաղաղի տարին կայուն զարգացում ապահովեց օձի տարում ծնված այծեղջյուրների համար: 2018-ի շան տարում եւս Ձեր փորձառությունը կօգնի ծանր իրավիճակներից սահուն ելք փնտրել:

Աշխատեք գործընկերներ-մրցակիցների հետ պահպանել շփման այն հեռավորությունը, ինչը մինչ օրս զգուշավորության լրացուցիչ ազդակ է եղել դիմացինի մոտ: Աստղերը հուշում են գործնական կյանքում ուշադիր լինել հատկապես եղանակի փոփոխությանը: Ջերմաստիճանի բարձրացումը կարող է նաեւ կարիերայում բարձրացնել կորուստների ռիսկը: Ընտանեկան ներդաշնակությունը կօգնի հաղթահարել ծանր կացությունները. գլխավոր հարցն այն է, թե ով կլինի շան տարվա խաչքավորը:

 




Լրահոս