
Կառավարությունն իր նախորդ նիստերից մեկում մերժել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը: Խոսքը Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին է: Մասնավորապես Միհրան Պողոսյանն առաջարկում է փոփոխություններ կատարել եւ եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցնող եկամուտ համարել հաշմանդամության կարգ ունեցող անձի ստացած եկամուտը:
Մինչդեռ, ինչպես պարզեց «Ժողովուրդ» օրաթերթը, կառավարությունն իր մերժման հիմնավորումների մեջ նշել է, թե նախագծի ընդունումը կարող է հանգեցնել հնարավոր չարաշահումների ռիսկերի մեծացմանը, հետեւաբար ընդունելի չէ: