
Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը դիտարկում է թիմի պաշտպան Ալեքս Սանդրոյի տրանսֆերը վաճառելու տարբերակը:
Ինչպես վստահեցնում է «Calcio Mercato»-ն, «ծեր սինյորան» պատրաստ է հրաժարվել պաշտպանից 50 մլն եվրոյի դիմաց:
Վստահեցվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Չելսիում»:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սանդրոն մասնակցել է 18 հանդիպման, դարձել 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: