Ընտրակեղծարարներից միայն մեկն է կալանավորված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի ապրիլի 2-ին Ազգային ժողովի ընտրություններում ընտրակեղծիք կատարած անձանցից միայն Դավիթ Սիմոնյանն է, որ շարունակում է մնալ կալանքի տակ: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա դատավճիռը դեռեւս չի հրապարակվել: Հիշեցնենք, որ նա ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով եղբոր` Գոռ Սիմոնյանի հետ այցելել է Երեւան քաղաքի Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցում տեղակայված թիվ 9/53 ընտրատեղամաս եւ այնտեղ վերցնելով եղբոր անձնագիրը` գրանցվել է ընտրողների ցուցակում եւ քվեարկել նրա փոխարեն:

Այլ կերպ ասած, ի տարբերություն մյուս ընտրակեղծարարների, որոնք կես ճանապարհին հանցանքի պահին բռնվել էին, Սիմոնյանը կարողացել էր անգամ քվեարկել: Այս արարքի համար նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով` կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:




Լրահոս