
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է «Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալի հնարավոր տեղափոխության մասին լուրերը.
«Ես չեմ սիրում խոսել այլ ակումբների ֆուտբոլիստների մասին: Ճիշտ չի խոսել այն խաղացողների մասին, որոնք չեն խաղում քո թիմում:
Սակայն, Արտուրոն բացառություն է: Նա ֆանտաստիկ խաղացող է. շատ եմ հարգում նրան: Մենք երկար տարիներ ենք անցկացրել «Յուվենտուսում»: Ես նրա հետ նույնիսկ պատերազմի կգնայի»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է «Daily Mail»-ը:
Նախկինում հաղորդվում էր, որ լոնդոնցիները պատրաստ են չիլիացուն առաջարկել տարեկան 15 մլն եվրո աշխատավարձ: Կիսապաշտպանի պայմանագիրը մյունխենցիների հետ նախատեսված է մինչև 2019 թվականը: