
«Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարեց «Սաութհեմփթոնի» պաշտպան Վիրգիլ վան Դեյքի տեղափոխության մասին: Հոլանդիայի հավաքականի խաղացողը նոր ակումբին կմիանա հունվարի 1-ին, երբ բացվի ձմեռային տրանսֆերային պատուհանը:
Վան Դեյքը «Լիվերպուլում» հանդես կգա 4-րդ համարի մարզաշապիկի ներքո: Ավելի վաղ նշվել էր, որ հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կկազմի 75 միլիոն ֆունտ: Այդպիսով, նա դարձավ ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ պաշտպանը: