
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը մերժեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը: Խոսքը Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին է: Մասնավորապես Միհրան Պողոսյանն առաջարկում է փոփոխություններ կատարել եւ եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցնող եկամուտ համարել հաշմանդամության կարգ ունեցող անձի ստացած եկամուտը:
Սակայն այսօր կառավարության նիստում ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հիմնավորելով մերժումը նշեց, թե նախագծի ընդունումը կարող է հանգեցնել հնարավոր չարաշահումների ռիսկերի մեծացմանը, հետեւաբար ընդունելի չէ: