Մխիթարյանը ստիպված կլինի ներողություն խնդրել Բորուսիա վերադառնալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարին կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»։

Ինչպես տեղեկացնում է «Metro»-ն, 28-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբ վերադառնալու համար ստիպված կլինի ներողություն խնդրել ղեկավարությունից։

2016 թվականի ամռանը Դորտմունդից նրա հեռանալն այնքան էլ հարթ չի ստացվել։ «Բորուսիայի» ղեկավարության հետ բանակցությունների ժամանակ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան նույնիսկ շուռ է տվել աթոռը։

Հայ ֆուտբոլիստը Բունդեսլիգա վերադառնալու համար ստիպված կլինի ներողություն խնդրել իր և գործակալի նման պահվածքի համար։

Պարբերականի համաձայն՝ ամեն դեպքում տրանսֆերը դժվար կայանա՝ հաշվի առնելով Մխիթարյանի ֆինանսական բարձր պահանջները։




Լրահոս