Armenian text to speach

Կառավարությունն ընդունեց կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը վերաբերող կոնվենցիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային հավանություն տալու մասին որոշման նախագիծը։

Նախարարն իր խոսքում նշեց, որ նշված կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականին, և առաջարկեց, որ Հայաստանն էլ ստորագրի կոնվենցիան։
«Մանրամասն չեմ ուզում խոսել, որովհետև որոշ ժամանակ առաջ մենք խոսում էինք ընտանեկան բռնության կանխարգելման ու զոհերի պաշտպանության մասին օրենքի նախագծի հետ կապված, սկզբունքորեն այդ օրենքի բուն դրույթները վերցված են այս կոնվենցիայից»,-ասաց նա։




Լրահոս