Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտող արտասահմանյան համարանիշներով վարորդներն այլևս անուշադրության չեն մատնվի:
ArmLur.am-ը բազմիցս բարձրաձայնել է, արդեն մի քանի տարի է, ինչ տեսախցիկների, արագաչափերի կողմից արձանագրված խախտումների արդյունքում օտարերկրյա, մասնավորապես ռուսական համարանիշներ ունեցող վարորդները տուգանքներ չեն վճարում:
Ըստ ՀՀ ճանապարհային ոստիկանության` տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներով ներկայումս վարչական վարույթ չի իրականացվում: Պատճառն այն է, որ համապատասխան տեխնիկական հնարավորություններ չկան: Ի դեպ, օտարերկրյա համարանիշներով վարորդները չեն վճարում նաեւ կարմիր գծերում կայանելու համար արձանագրված խախտումների տուգանքները:
Հիշեցնենք, որ արտասահմանյան համարանիշներով վարորդների թույլ տված խախտումների մասին մի քանի անգամ խոսել է նաեւ Սերժ Սարգսյանը: Նա այն ժամանակ խիստ հրահանգ էր տվել` ապահովել, որպեսզի երթեւեկության բոլոր մասնակիցները հավասար չափով պատժվեն թույլ տված խախտումների համար: Իսկ ի՞նչ է արվել այդ հրահանգից հետո մինչ օրս:
Կարծես, սայլը տեղից շարժվել է: