ՖՈՏՈ. Ովքեր են ամենաոճային աստղային զույգերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Viva.ua կայքը հրապարակել է ամենաոճային աստղային զույգերի ցանկը: Առաջին հորիզոնականում հայտնվել են երգչուհի Բեյոնսեն և նրա ամուսինը՝ ռեփոր Ջեյ Զին: Նրանց ցանկացած հագուստ մեծ արձագանք է գտնում երկրպագուների մոտ: Ընդ որում, այս երկուսին կարելի է տեսնել ինչպես՝ դասական, այնպես էլ՝ սպորտային հագուստով: «Իմ ոճն իմ կենսակերպն է: Ես հագնվում եմ այնպես, ինչպես ինձ զգում եմ»,- մի առիթով ասել է Բեյոնսեն:

Իրենց կոլեգաներից հետ չեն մնում ռոք աստղեր Գվեն Սթեֆանին և Քևին Ռոսսդեյլը: 14 տարի համատեղ կյանքի ընթացքում նրանք սովորել են համահունչ հագնվել: «Ես սիրում եմ գեղեցիկ հագնվել և դիմահարդարվել: Ինձ դուր է գալիս, երբ ամուսինս ինձ հիացմունքով է նայում»,- ասել է Գվեն Սթեֆանին:

Երրորդ հորիզոնականում հայտնվել են ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ու նրա կինը`Միշելը: Չնայած վերջինիս հագուստները պարբերաբար քննադատության են արժանանում դիզայներների կողմից, այնուամենայնիվ, կայքը զույգին ոճային է համարում՝ նշելով, որ Միշել Օբաման զարդ է դարձել Բարաք Օբամայի համար:

Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը ևս հայտնվել են ցանկում: Առօրյայում արդեն նախկին զույգը նախընտրում է համեստ, հարմարավետ հագուստ, իսկ մրցանակաբաշխությունների ու այլ արարողությունների ընթացքում վերջիններիս գերազանցել հնարավոր չէ:

Վերոնշյալ ցանկում ընդգրկվել են նաև Վիկտորիա և Դևվիդ Բեքհեմները

Օռլանդո Բլումն ու Միրանդա Քերրը

Ժիզել Բունդհենն ու Թոմ Բրեդին:




Լրահոս