Արդեն Ամանոր է, եւ բոլորս շտապում ենք շնորհավորել միմյանց, բարեմաղթանքներ հղել, հույսեր կապել 2018 թվականի հետ։ Մշակույթի, շոու-բիզնեսի ներկայացուցիչները ևս մեծ ակնկալիքներ ունեն գալիք տարվանից։ «Ժողովուրդ»-ը զրուցել է նրանցից մի քանիսի հետ։ Վերջիններս պատմել են իրենց ասոցիացիաների մասին եւ բոլորն էլ միաձայն խոստովանել են, որ հավատում են ամանորյա հրաշքին։
Դերասան Սարգիս Գրիգորյան
2017 թվականը կառուցողական, աշխատանքային, երջանիկ տարի էր, լավ ժամանակահատված էր՝ մտքերը իմի բերելու համար, քանի որ 2018-ին շատ նոր ծրագրեր կան, որոնք հարկավոր է կյանքի կոչել։ Ամանորի հետ կապված ամենավառ դրվագն իմ նշանադրությունն է․ ես նշանադրվել եմ Ամանորի գիշերը, Սուրբ Սարգիս եկեղեցում։Անշուշտ, հավատում եմ ամանորյա հրաշքին։ Այս տարվանից սկսած՝ ավելի թեթեւ եմ վերաբերվում տոներին։
Չէ՞ որ սա այն միակ տոնն է, որի գալուստին ընդառաջ մեր հայրենակիցները խառնվում են իրար, կարծես կենդանանում են։ Հենց միայն դրա համար արժե աչք փակել բոլոր հոգսերի առաջ։ Գիտեմ, որ աղջիկներս արդեն նամակ են գրել Ձմեռ պապիկին, վստահ եմ, որ նա կբավարարի նրանց բոլոր ցանկությունները (ժպտում է)։