Իսկ ինքս ինձ համար խնդրում եմ, որ Ձմեռ պապիկն ինձ «մարդի տա»․ Աննա Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն Ամանոր է, եւ բոլորս շտապում ենք շնորհավորել միմյանց, բարեմաղթանքներ հղել, հույսեր կապել  2018 թվականի հետ։ Մշակույթի, շոու-բիզնեսի ներկայացուցիչները ևս մեծ ակնկալիքներ ունեն գալիք տարվանից։ «Ժողովուրդ»-ը զրուցել է նրանցից մի քանիսի հետ։ Վերջիններս պատմել են իրենց ասոցիացիաների մասին եւ բոլորն էլ միաձայն խոստովանել են, որ հավատում են ամանորյա հրաշքին։

Երգչուհի Աննա Խաչատրյան

2017-ն ինձ համար չի առանձնացել ոչ դրական, ոչ բացասական առումով։ Ձմեռ պապիկից խնդրում եմ, որ հայ ժողովրդի համար բարեկեցիկ տարի լինի, լցվենք համբերությամբ, սիրով, ժպիտներով եւ դրական էմոցիաներով։ Իսկ ինքս ինձ համար կխնդրեմ, որ Ձմեռ պապիկն ինձ «մարդի տա» (ծիծաղում է)։

Ամանորն ինձ մոտ ասոցացվում է մանկության, անհոգ օրերի հետ, այն պահի, երբ վազում էինք՝ տեսնելու, թե ինչ նվեր կար դրված տոնածառի տակ։ Ասեմ, որ ես ապահոված երեխա եմ եղել, համարյա ոչ մի բանի կարիք չեմ ունեցել, եւ ինձ համար շատ ցավալի է, երբ հիմա շատ մանուկներ նամակ են գրում Ձմեռ պապիկին եւ խնդրում են, որ նա իրենց տաք շոր ու կոշիկ բերի։ Ձմեռ պապիկից խնդրում եմ, որ նա հաջորդ տարի նման նամակներ այլեւս չստանա։ Եթե մեր ազգը ավելի բարեկեցիկ ապրի,կարծում եմ՝ ավելի բարի կդառնա։

Աննա Բաբաջանյան




Լրահոս