Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» տեղ գտած անձանց թիվը հասնում է 600-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության անցանկալի անձանց ցուցակում ընդգրկվածների թիվը հասնում է 600-ի: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:  Այս մասին նշել է ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիևը ԶԼՄ-ների հետ զրույցում ամփոփելով 2017-ին երկրի արտաքին քաղաքականության ոլորտում գրանցված արդյունքները:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը զրույցում անդրադարձել է նաև 2017-ի սեպտեմբերի 2-ին Արցախ այցելած 4 թուրք մտավորականների գործին և նշել, որ այդ ուղղությամբ Թուրքիայի և Ադրբեջանի իրավապահ մարմինները քննարկումներ են անցկացնում:




Լրահոս