«Գեոպրոմայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված խումբը (ԳՊՄ կամ Ընկերություն) ամանորյա տոները Հայաստանում նշեց մի շարք լայնամասշտաբ միջոցառումներով։
Ամանորի տոնակատարության շրջանակներում Ընկերությունը տոնական ներկայացումներ կազմակերպեց Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերի մի շարք քաղաքներում, որտեղ իրականացնում է իր գործունեությունը։ Միջոցառումների շարքում ներկայացվեց մանկական երաժշտական ներկայացում «Ամանորյա արկածները անտառում», ինչպես նաև «Շտապիր նվիրել բարություն» ակցիան։ Վերջինիս մասնակցեցին «Գեոպրոմայնինգ»-ի հայաստանյան ընկերությունների աշխատողների երեխաները՝ ընկերական հանդիպումներ անցկացնելով հաշմանդամ երերխաների հետ, միասին նշելով նոր տարին Ձմեռ պապի հետ և նրանց նվերներ մատուցելով։ Ընդհանուր առմամբ ընկերությունը ամանորյա նվերներ հատկացրեց նշված մարզերի 2700 երեխաների։
«Ամանորյա տոների լայնամասշտաբ տոնակատարությունները Գեոպրոմայնինգ-ի համար բազմամյա բարի ավանդույթ են դարձել։ Ամեն տարի Ընկերությունը, տեղական ինքնակառավարման մարմինների հետ միջոցառումներ է կազմակերպում Վարդենիս, Արարատ, Ագարակ, Մեղրի քաղաքներում և Արարատ գյուղում։ Մենք կարևոր ենք համարում երեխաներին նվիրել թեմատիկ և նպատակաուղղված նվերներ, որոնք կնպաստեն աճող սերնդի զարգացմանը։ Մենք ընտրում ենք ինտելեկտուալ խաղեր։ Արդեն երկար տարիներ առաջատար հրատարակչությունների հետ մշակում ենք գիտա-հանրամատչելի գրքեր, կազմակերպում արտասահմանյան դասական գրողների, ուսուցողական գրականության թարգմանություններ, որոնք էլ նվիրում ենք երեխաներին»,- նշեց «Գեոպրոմայնինգ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
Գեոպրոմայնինգ ընկերությունների խումբը դինամիկ զարգացող միջազգային մասնավոր ընկերություն է՝ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով, որը հիմնադրվել է 2001թվականին։ «Գեոպրոմայնինգ»-ը արտադրում է ոսկի «Դորե» համաձուլվածքի տեսքով և պղնձի, մոլիբդենի և սյուրմայի խտանյութեր։
Հայաստանում «Գեոպրոմայնինգ»-ին պատկանում են երկու ձեռնարկություններ՝ «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը» և «ԳՊՄ գոլդ» ընկերությունը, որը շահագործում է Սոթքի հանքը և Արարատի ոսկու ձուլման գործարանը։
Հայաստանի տնտեսության մեջ ներդրումները վերջին 10 տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ, գերազանցում են 505մլն․ԱՄՆ դոլարը։
Մանրամասները` տեսանյութում