
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան այսօր ցրել է երկրի ազգային ժողովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ-ն՝ հղում անելով նախագահական գրասենյակի հաղորդագրությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախքան այդ որոշումը կայացնելը, Իտալիայի Սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավարն ընդունել է երկրի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիին և օրենսդիր մարմնի երկու պալատների խոսնակներին:
Իտալական խորհրդարանը ցրելուց հետո նոր խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն, որոնք նախարարների խորհրդի որոշմամբ նշանակվել են հաջորդ տարվա մարտի 4-ին: