
Մոսկվայում` «Սխոդնենսկայա» մետրոկայարանի մոտ, ավտոբուսը վրաերթի է ենթարկել կանգառում կանգնած մարդկանց: Պատահարի հետևանքով առկա է 2 զոհ, հայտնում է ria.ru-ն։
Այս տեղեկությունը հաստատել է ՌԴ մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը: Այժմ իրավապահները փորձում են պարզել ճանապարհատրանսպորտային պատահարի մանրամասները: