Ամանորը կդիմավորենք առանց ձյան. Գագիկ Սուրենյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորի գիշերը հանրապետությունում ձյան տեսքով տեղումներ չեն սպասվում, փոխարենը կլինի անձրև: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱԻն օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա նշեց, որ մինչև դեկտեմբերի 31-ը հանրապետությունում առանց տեղումների եղանակ է սպասվում, իսկ արդեն հունվարի 1-ից Հայաստանին մոտենում է տեղումնաբեր ցիկլոն:

Գագիկ Սուրենյանը նշեց, որ աննախադեպ երևույթ չէ, որ հանրապետությունում Նոր տարին առանց ձյուն են դիմավորում: «Եթե վերցնենք մոտ 80 տարվա կտրվածքով, ապա մոտ 30-40 տարին առանց ձյան է անցել, մնացածը՝ ձյունով: Այսինքն՝ սա աննախադեպ երևույթ չէ, որ Նոր տարվա այս օրերին ձյուն չի լինում,»,-ասաց նա և նշեց, թե օրինակ այս պահին Աշոցքում ձնածածկույթը բացակայում է:




Լրահոս