
Երկրորդ տարին անընդմեջ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաղթեց լրագրողների քվեարկությամբ: Այն անցկացնում է լեհական РАР գործակալությունը:
Կրիշտիանուն հավաքեց 159 միավոր: Երկրորդը 143 միավորով դարձավ «Ֆորմուլա-1»-ի քառակի չեմպիոն Լուիս Հեմիլթոնը: Երրորդ տեղը գրավեց շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը՝ 124 միավոր: Քվեարկությանը մասնակցում են Եվրոպայի 27 տեղեկատվական գործակալություններ: