Beeline-ն Ամանորին պատրաստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը շնորհավորում է բաժանորդների Ամանորն ու Սուրբ Ծնունդը և հայտնում է, որ ընկերությունը լուրջ քայլեր է ձեռնարկել կապի ծառայությունների անխափան աշխատանքը և հաճախորդների սպասարկումը բարձր մակարդակով ապահովելու համար։

Մասնավորապես, ընկերությունը մեծացրել է բջջային ցանցերի և միջազգային ինտերնետ ուղիների տարողունակությունը։ Բացի այդ, ուժեղացվել է 2G, 3G և 4G բջջային ցանցերի ծածկույթը Երևանի կենտրոնում և այն հատվածներում, որտեղ ավանդաբար տոնական միջոցառումներ են տեղի ունենում։

 

«Մենք մաքսիմալ պատրաստել ենք մեր ցանցը, գրասենյակներն ու բաժանորդների սպասարկման կենտրոնը տոնական օրերին ծանրաբեռնված ռեժիմով աշխատելուն, որպեսզի մեր բաժանորդները ստանան իրենց բոլոր շնորհավորանքները հեռախոսով, ինտերնետով և SMS-ով։ Beeline-ը շնորհավորում է բոլորի գալիք տոները և նոր տարում մաղթում է  բազմաթիվ նոր և վառ հաղթանակներ ու ձեռքբերումներ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ հաճախորդների հարմարավետության համար Beeline-ը փոխել է նաև տոնական օրերին վաճառքի և սպասարկման գրասենյակների աշխատանքային ժամերը։ Տոնական օրերին գրասենյակների աշխատանքի գրաֆիկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://goo.gl/hj43ah։




Լրահոս